Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: