Գերմանիայի Բունդեսլիգա. «Բորուսիան» Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղի շնորհիվ հաղթեց. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդերին»:
Հանդիպմանը հերոս կարելի է անվանել Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը այս խաղում դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Իսկ մի քանի դրվագում Օբամեյանգը Մխիթարյանի հիանալի փոխանցումներից հետո չկարողացավ իրացնել ռեալ գոլային պահերը:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 26 միավոր և առաջատարից՝ «Բավարիայից», ետ է մնում արդեն 5 միավորով:
Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Վերդեր» - «Բորուսիա Դ.»՝ 1:3
Անտոնի Ուջա, 31 – Մարկո Ռոյս, 9, 72, Հենրիխ Մխիթարյան, 44