Երևանի կենտրոնում գտնվող «Նոտարի» հայտնի շենքի տանիքում տեղավորվել է մի ամբողջ գյուղ
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/kocharyankaren/posts/1081723485203548]էջում [/url]գրել է. «Սա Երևանի կենտրոնում գտնվող «Նոտարի» հայտնի շենքն է:
Այսօր ես այս շենքը առաջին անգամ տեսա վերևից... ու աչքերիս չհավատացի: Փաստորեն այս շենքի տանիքում տեղավորվել է մի ամբողջ գյուղ` իր բակերով, երկհարկանի սեփական տներով, չի բացառվում նաև գյուղապետով:
Իսկ, եթե ավելի լուրջ ինձ հետաքրքիր է, թե, որ ճարտարապետի օրոք է ստեղծվել այս «հրաշալիքը»»: