211652_close_icon
views-count21658 դիտում article-date 12:27 24-04-2021

Հանրապետության հրապարակում՝ «Հայփոստ»-ի շենքի տանիքում գտնվող Գույքի գնահատման և աճուրդի կենտրոնում բռնկված հրդեհի փաստով հարուցվել է քրեական գործ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունում ՀՀ քր.օր-ի 186 հոդվածի 2-րդ մասի (գույքի՝ դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը պատճառել է խոշոր չափերի վնաս) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մարտի 15-ին Հանրապետության հրապարակում գտնվող «Հայփոստ» շենքի տանիքում բռնկված հրդեհի փաստով։

Հրդեհի հետևանքով այրվել են նշված շենքում գտնվող «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքի փայտյա կառուցատարրերը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 15-ին, ժամը 04։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հանրապետության Հրապարակում գտնվող «Հայփոստ»-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել էր Տիգրան Մեծ պողոտայի թիվ 2 շենքի տանիքում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր