11120 դիտում
14:14 15-02-2016
Մի բան, որ չեմ տեսել, ո՞նց բան ասեմ. Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամը` «Նոտարի» շենքի տանիքի «գյուղի» մասին
Երևանի քաղաքապետարանի Հանրապետական խմբակցության ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը չի տեսել հայտնի նոտարի շենքի վրա տեղակայված բնակարանները և անգամ` «հարկերը»:
«Չեմ տեսել, ասում եմ` չեմ տեսել»,-սկզբում հայտարարեց Լևոն Իգիթյանը, ապա ավելացրեց. «Եթե մի բան չեմ տեսել, ո՞նց բան ասեմ, ինձնից ի՞նչ եք ուզում»:
Ի պատասխան դիտարկման` թե արժե՞ր, ոչ որպես ՀՀԿ ավագանի և որպես ճարտարապետ, տեսնել, Լ. Իգիթյանն ասաց. «Սիրելիս, չեմ տեսել, կարող ա, գնամ, դուրս շատ էլ գալիս է»:
Հիշեցնենք, որ քաղաքագետ Կարեն Քոչարյանը լուսանկարների [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/13/76997/]վերաբերյալ [/url]իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Այսօր ես այս շենքը առաջին անգամ տեսա վերևից... ու աչքերիս չհավատացի: Փաստորեն այս շենքի տանիքում տեղավորվել է մի ամբողջ գյուղ` իր բակերով, երկհարկանի սեփական տներով, չի բացառվում նաև գյուղապետով: Իսկ, եթե ավելի լուրջ ինձ հետաքրքիր է, թե, որ ճարտարապետի օրոք է ստեղծվել այս «հրաշալիքը»»:
Նմանատիպ նյութեր
28648 դիտում
16:10 13-02-2016
Երևանի կենտրոնում գտնվող «Նոտարի» հայտնի շենքի տանիքում տեղավորվել է մի ամբողջ գյուղ
Այս բաժնից
1159 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1375 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1396 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ