Տոմաս Տուխել. Գյունդողանի հետ կապված բարդություններ են առաջացել
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Տոմաս Տուխելը մեկնաբանել է կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը:
«Մեր թիմի համար Իլկայի կարևորությունը նույնիսկ չի քնննարկվում: Կցանկանայի ասել, որ նա պայմանագիրը կերկարաձգի մինչև 2026 թվականը, սակայն դա այդպես չէ: Բայց մենք բանակցություներ ենք վարում: Լավ հույսեր կան, որ համաձայնության կգանք:
Գյունդողանով շատ ակումբներ են հետաքրքրված: Եվ այդ փաստը բարդություններ է առաջացնում նրա հետ բանակցություններում», ասել է Տուխելը:
Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է 2017թ. ամռանը:


