Տոմաս Տուխել. «Տոտենհեմի» հետ երկու լարված հանդիպում է սպասվում
Անգլիական «Տոտենհեմի» հետ Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղից առաջ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը խոսել է մրցակցի մասին:
«Մեր մրցակիցը ինչ որ տեղ ինձ գերմանական թիմ է հիշեցնում: «Տոտենհեմին» բնորոշ շատ գծեր կարելի է նաև գերմանական թիմերի մոտ տեսնել:
Նրանք փորձում են մրցակցի դաշտում գնդակ խլել, շատ համախմբված են գործում և պաշտպանվում, հարձակվողներն էլ են մասնակցում պաշտպանությանը: Անգլիայի համար դա անսովոր է:
Հետաքրքիր կլինի տեսնել, թե ում խաղաոճը կգերիշխի հանդիպման ժամանակ: Մենք շատ կարգապահ ետք է լինենք և խուսափենք ռիսկերից: Երկու լարված հանդիպում է լինելու, դրանում ես կասկած չունեմ», ասել է Տուխելը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-«Տոտենհեմ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: