ԱՄՆ-ն դուրս է բերում Թուրքիայից իր Patriot ԶՀՀ-ները
ԱՄՆ-ն սկսել է Թուրքիայի տարածքից դուրս բերել իր Patriot զենիթահրթիռային համալիրները, հաղորդում է BGN News պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին: Համալիրները զրահամեքենաներով արդեն ուղևորվել են Հաթայ նահանգ, որտեղից կտեղափոխվեն նավերի մեջ:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի խնդրանքով 2013 թվականից Թուրքիայի սահմանային Գազիանթեփ նահանգում էր տեղակայել 2 ԶՀՀ-ներ: Նպատակը Սիրիայից եկող հնարավոր հարձակումը կանխելն էր, սակայն 1 ամիս առաջ Պենտագոնը հայտարարեց, որ մտադիր է դուրս բերել համալիրները Թուրքիայի տարածքից:
Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի իշխանությունները խնդրել են ՆԱՏՕ-ի ղեկավարությանը երկարաձգել համալիրների տեղակայման ժամկետը ևս 1 տարով: