211652_close_icon
views-count1512 դիտում article-date 11:11 18-09-2014

Իսպանիան Patriot ԶՀՀ-ներ կտեղակայի Թուրքիայի տարածքում և զինվորականներ կուղարկի այնտեղ

Իսպանիան պատրաստվում է Patriot զենիթահրթիռային համալիրներ տեղակայել Թուրքիայի տարածքում, ինչպես նաև 130 զինվորական ուղարկել այդ երկիր: Նման հայտարարություն է արել Իսպանիայի Պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը, փոխանցում է Ria Novosti-ն: Իսպանացի նախարարը նշել է, որ նախաձեռնությունն իրականացվում է Թուրքիային Իրաքից և Սիրիայից հնարավոր օդային հարվածներից պաշտպանելու ՆԱՏՕ-ի գործողության շրջանակներում: ԶՀՀ-ները տեղակայվելու են Ադանայի շրջանում, իսկ հրթիռները և զինվորականները Թուրքիայում կլինեն 2015 թվականի հունվարին: Ավելի վաղ Իսպանիան հայտարարել էր, որ իր զինվորականները չեն մասնակցի «Իսլամական պետության» գրոհայինների դեմ անմիջական պայքարին, սակայն կաջակցեն Իրաքի կառավարությանը սպառազինության մատակարարման, դրանց տեղափոխման ու սպառազինման հարցում:

Նմանատիպ նյութեր