211652_close_icon
views-count1968 դիտում article-date 17:16 08-12-2016

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվեց բարձրաստիճան այցլեությունների կազմակերպումը, տարբեր գերտեսչությունների, գործարար շրջանակների միջև կապերի հաստատումը։ Նախարարներն անդրադարձան ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցերին, նախարարական խորհրդին քննարկվելիք խնդիրներին։ Հանդիպման օրակարգում էր միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։ Էդվարդ Նալբանդյանը և Էրլան Աբդիլդաևը անդրադարձան ԵԱՀԿ օրակարգային հարցերին։

Նմանատիպ նյութեր