Ռիյադ Մահրեզ. Բոլորն էլ ցանկանում են Մեսիի հետ խաղալ
«Լեսթերի» առաջատար կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը նշել է, որ ապագայում կցանկանար «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ միասին խաղալ:
«Եթե խոսենք «Բարսելոնայում» Մեսիի հետ միասին խաղալու մասին, ապա չեմ կարող ասել, թե դա իմ համար ինքնանպատակ է կամ երազանք, բայց, անկասկած, յուրաքանչյուր ոք ցանկանում է Մեսիի հետ խաղալ: Հնարավոր է, որ երբևիցե ապագայում դա կլինի, ինչո՞ւ ոչ:
Ես կուռքեր չեմ ունեցել, բայց ինձ դուր էր գալիս հետևել մի քանի խաղացողների խաղը: Մասնավորապես, Զինեդին Զիդանի, Դիգյե Դրոգբայի, Լիոնել Մեսիի և բրազիլացի Ռոնալդոյի», ասել է Մահրեզը:


