211652_close_icon

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների համար

views-count442 դիտում article-date 14:42 10-02-2026
ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների համար:

«Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (դաշինքներին) տրամադրվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը ԿԸՀ պետք է ներկայացվի մինչ ս.թ. փետրվարի 17-ը ներառյալ»,- ասված է հայտարարության մեջ։

 

Նմանատիպ նյութեր