2850 դիտում
10:05 12-02-2016
Շարքային դաշնակցականները քննադատում են ընկեր Հրանտին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Սպասվում է, որ այսօր իշխանության և ՀՅԴ-ի միջև պետք է ստորագրվի համագործակցության մասին համաձայնագիրը, որով ՀՅԴ-ն պետք է ստանձնի որոշ ոլորտների և մարզերի պատասխանատվությունը, ինչը նշանակում է, որ ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ պետք է նշանակվեն նախարարներ, իսկ որոշները՝ մարզպետներ:
Մեր տեղեկություններով՝ մինչև երեկ ուշ գիշեր ՀՅԴ-ում քննարկումները ՀՅԴ թեկնածուների շուրջ շարունակվել են, և կրքերը այնքան են թեժացել, որ ինչ-որ պահի ՀՅԴ ներկայացուցիչները զանգել են նախագահական նստավայր և բացատրել, որ ներքին անհամաձայնության պատճառով ՀՅԴ-ի համագործակցությունը իշխանության հետ կարող է չկայանալ:
ՀՅԴ վերնախավը կիսվել է երկու մասի, և կողմերից յուրաքանչյուրը ունի իր շահերն ու հետաքրքրությունները: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցող Հրանտ Մարգարյանը համարում է, որ ինքը արդեն համաձայնեցրել է ՀՅԴ նախարարական թեկնածուների հարցը՝ ի դեմս Արծվիկ Մինասյանի, Դավիթ Լոքյանի և Լեւոն Մկրտչյանի: Բայց ՀՅԴ մյուս թևը, որը ոչ պակաս ազդեցիկ է՝ ի դեմս ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի և Լիլիթ Գալստյանի, համարում են, որ Դավիթ Լոքյանի և Լեւոն Մկրտչյանի թեկնածությունները անընդունելի են:
Նրանք իրենց դիրքորոշումը բացատրում են նրանով, որ Լոքյանը և Մկրտչյանը վերջին մի քանի տարիներին ոչնչով չեն տարբերվել հայաստանյան մյուս օլիգարխներից և շատ հաճախ նույնիսկ հարկ չեն համարել շփվել դաշնակցական հին ընկերների հետ:
Քննարկումների ժամանակ դժգոհություն է հնչել, որ այդ մարդիկ այնքան են կտրված եղել կուսակցությունից, որ նույնիսկ չեն պատասխանել դաշնակցական պատգամավորների հեռախոսազանգերին:
Որոշ դաշնակցականներ ընկեր Հրանտին բացահայտ մեղադրել են նախարար թեկնածուներից նրանց թեկնածությունը առաջադրելու և պաշտպանելու դիմաց խոշոր գումարներ վերցնելու մեջ, և հայտարարել են, որ իրենք մտադիր չեն պաշտպանելու Մարգարյանի կոռուպցիոն գործարքները:
Չի բացառվում, որ այսօր ՀՅԴ ներկայացուցիչները հանդես գան հայտարարությամբ, բացառեն իշխանություն-ՀՅԴ համագործակցությունը, եթե, իհարկե, ընկեր Հրանտը արդարաբար չկիսվի: Որոշ իրատեսությունը չկորցրած դաշնակցականներ, ովքեր տեղյակ են դրսի կառույցների արձագանքին, համարում են, որ այդ համաձայնագրի կնքման արդյունքում դաշնակցական կառույցը կարող է ընդհանրապես փլուզվել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3063 դիտում
17:47 13-12-2015
Ժերար Պիկե. Արբելոան ինձ ընկեր է համարում, բայց նա ինձ ի՞նչ ընկեր
3671 դիտում
15:07 03-10-2016
«Շարքային» ամսվա ոչ շարքային աշխատանքները (Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2016թ. օգոստոսին)
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան