Լևոն Տեր-Պետրոսյանը վաճառու՞մ է Ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ գտնվող առանձնատունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովորդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հնարավոր է, վաճառի Ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ գտնվող իր առանձնատունը։
Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանից, սակայն վերջինս, ի պատասխան, ասաց. «Ես անհեթեթ լուրերը չեմ մեկնաբանում»։ Ու այդպես էլ անհասկանալի մնաց՝ կվաճառի՞, թե՞ ոչ, և ինչո՞ւ են նրա մերձավոր շրջապատում քննարկում այդ հարցը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։