1 օրով դադարեցվելու է Կենտրոնի, Ծիծեռնակաբերդի խճուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը
                        «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  ս. թ. հունիսի 5-ին ժամը 18.00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը:
	
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

