«Օսասունայի» 19-ամյա կիսապաշտպանը կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»
Դորտմունդի «Բորուսիան» համաձայնության է եկել «Օսասունայի» 19-ամյա կիսապաշտպան Միկել Մերինոյի տրանսֆերի շուրջ:
Ակնկալվում էր, որ գործարքը կկայանա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն հունվարի 27-ին հայտնի դարձավ, որ տրանսֆերը ձախողվել է:
Այժմ «Բորուսիան» նոր առաջարկ է արել «Օսասունային» և կողմերը համաձայնության են եկել: Մերինոն Դորտմունդ կտեղափոխվի մրցաշրջանի ավարտից հետո: Ֆուտբոլիստի դիմաց «Օսասունան» անմիջապես կստանա 2 միլիոն եվրո, ևս 1,7 միլիոն եվրո` ամռանը:
Նշենք, որ Մերինոն Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականում դարձել է 2015թ. Եվրոպայի չեմպիոն: