211652_close_icon
views-count2024 դիտում article-date 00:54 23-12-2014

Պաշտոնական. «Զալցբուրգ»-ի կիսապաշտպանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

Սլովենիայի հավաքականի և ավստրիական «Զալցբուրգ»-ի առաջատար խաղացողը Կևին Կամպլը պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: 24-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը դորտմունդցիների հետ կգործի մինչև 2019 թվականը: Կամպլը «Զալցբուրգ»-ի կազմում անցկացրած 109 խաղում խփել է 29 գոլ և կատարել է 54 գոլային փոխանցում: Երկրորդ տարին անընդմեջ Կամպլը համարվում է Եվրոպայի լիգայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը: Նշենք, որ մինչ «Զալղբուրգ» տեղափոխվելը «Բորուսիա»-ի նորեկը հանդես էր գալիս «Բայեր»-ում, սակայն վերջինիս չէր հաջողվել իրեն լավագույն կողմերով դրսևորել լևերկուզենյան ակումբում:

Նմանատիպ նյութեր