Խորվաթ կիսապաշտպանը հետաքրքրել է Դորտմունդի «Բորուսիա»-ին
Զագրեբի «Դինամո»-ի կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը իր կարիերան կարող է շարունակել Բունդեսլիգայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքված է Դորտմունդի «Բորուսիա»-ն: Bild-ի տեղեկությունների համաձայն, գերմանական թիմը Խփրվաթիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ է 10-12 մլն եվրո վճարել:
Ընթացիկ մրցաշրջանում Բրոզովիչը իր ազգային թիմի կազմում անցկարել է 4 խաղ և խփել է մեկ գոլ: