Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպանը տեղափոխվեց «Մայնց»
Դորտմունդի «Բորուսիա»-ն թիմի կիսապաշտպան Յոնաս Հոֆմանին մեկ մրցաշրջանով զիջել է «Մայնց»-ին, տեղեկացնում է դորտմունդցիների պաշտոնական կայքը: 22-ամյա Հոֆմանը, ով նախկինում հանդես է եկել «Հոֆենհայմ»-ում, «Մայնց»-ում հանդես կգա վարձավճարով:
2012 թվականից ի վեր Հոֆմանը «Բորուսիա»-ի կազմում մասնակցել է 31 խաղի և խփել է 2 գոլ: Խաղացողի խոսքերով, նա ցանկանում է ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ: