Մոսկվայի և Թեհրանի միջև կարող է կնքվել համաձայնագիր Իրանի կողմից ռուսական Cy-30 կործանիչները կիրառելու վերաբերյալ: Այդ մասին այսօր հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանը:
«Անհրաժեշտ է ամենայն լրջությամբ ուծադրութուն դարձնել երկրի ռազմաօդային ուժերի վրա, այդ թվում՝ կործանիչների: ՕԻնքնաթիռները, որոնց մասին փորձագետները խոսել էին գլխավոր շտաբում, ռուսական «Սուխոյ» ինքնաթիռներն են: Անհրաժեշտ է նաև համագործակցել դրանց արտադրության գործում»,-մեջբերում է Mehr գործակալությունը իրանցի նախարարի խոսքը:
Հիշեցնենք, որ Իրանը ներկա պահին դիտարկում է իր ռազմաօդային ուժերում Cy-30-ն կիրառելու տարբերակը: