Ռուսաստանը բոլոր թեթև կործանիչները կփոխարինի МиГ-35 դասի կործանիչներով
ՌԴ Օդատիեզերական ուժերը ծրագրում են փոխարինել թեթև կործանիչների ողջ պարկը МиГ-35 դասի կործանիչներով։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտնել է ՌԴ ՌՏՈՒ գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը։
«Այդ օդանավերը մեզ պետք են։ Կարծում եմ, որ հեռու չէ այն պահը, երբ մենք կսովորենք վարել դրանք»,-ընդգծել է նա։
Նախօրեին ՌԴ Միավորված ավիաշինարարական կորպորացիայի ղեկավար Յուրի Սլյուսարը Պուտինին է զեկուցել նոր կործանիչի ամառային փորձարկումների մեկնարկի մասին։ Սերիական արտադրությունը կսկսվի 2019 թվականից։