Նախագահի հրամանագրով Սերգեյ Մանասարյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` որոշում եմ.
Սերգեյ Մանասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Սարգսյանն ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին):