11790 դիտում
14:04 09-02-2016
Մեսին 32 մլն եվրոյով գնել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան`աճուրդում հաղթելով Ռոնալդուին. տեսանյութ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին դարձել է աշխարհի ամենաթանկ` 1957 թվականին թողարկված Ferrari 335 S Spider Scaglietti մարզական մեքենայի տերը, հայտնում է Bleacher Report-ը:
Մեքենան աճուրդի է դրվել Փարիզում: Այն ձեռք բերելու համար Մեսին վճարելու է 32 միլիոն եվրո: Մեքենայի նախկին տերը անշարժ գույքի ոլորտի գործարար, իտալացի Ալեքսանդրո Պրոտոն էր: Հաղորդվում է, որ մեքենան ցանկացել է ձեռք բերել նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն դա նրան չի հաջողվել: Նշենք նաև, Ալեսանդրո Պրոտոն և Ռոնալդուն ներկայումս մի քանի համատեղ ներդրումներ են կատարում անշարժ գույքի բիզնեսում:
Ինչ վերաբերում է մեքենային, ապա 1958թ. բրիտանացի ավտոարշավորդ Ստիրլինգ Մոսը դրանով Կուբայում հաղթել է «Ֆորմուլա-1-ի» Գրան-պրիի փուլերից մեկում:
Ferrari 335 S մեքենան Մեսիի հավաքածուում դարձավ երրորդ էքսկլյուզիվ սուպերմեքենան: Մինչ այդ արգենտինացին գնել էր Maserati GT Stradale и Audi R8 Spyder մեքենաները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 517 հազ. եվրո
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2365 դիտում
12:27 07-09-2024
Աշխարհի ամենաթանկ կովն աճուրդում վաճառվել է ավելի քան 4 մլն դոլարով
3454 դիտում
23:43 07-11-2015
Աճուրդում վաճառվել է աշխարհի ամենաթանկ շվեյցարական ժամացույցը
4245 դիտում
11:32 17-05-2017
Հոնգկոնգյան աճուրդում ռեկորդային՝ 3 մլրդ դոլարով վաճառվել է աշխարհի ամենաթանկ հողատարածքը
Այս բաժնից
3724 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2707 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2485 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ