Մայքլ Բլումբերգը չի բացառել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը
Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հաստատել է, որ մտածում է երկրի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, փոխանցում է BBC-ն:
Financial Times-ին տված Bloomberg լրատվական գործակալության սեփականատերը թղթակցի հարցին պատասխանել է, որ դիտարկում է առաջադրվելու տարբերակը:
Նրա թեկնածության առաջադրման հավանականության մասին առաջին անգամ հայտնի դարձավ հունվարի վերջին: Տեղեկությունը Financial Times-ին հայտնել էր նրա մտերիմներից մեկը: Ենթադրվում է, որ նա կառաջադրվի որպես անկախ թեկնածու, սեփական միջոցներով կհոգա իր նախընտրական քարոզարշավը և կփորձի գրավել քաղաքացիների համակրանքը:
Նշենք, որ Մայքլ Բլումբերգի կարողությունը Forbes ամսագիրը գնահատել է 36,4 մլրդ դոլար: