1833 դիտում
17:00 27-10-2018
Փաշինյանը չի բացառել ԱԺ-ում վարչապետի ընտրության երկրորդ փուլում իր թեկնածության առաջադրումը
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ խորհրդարանում վարչապետի ընտրության երկրորդ փուլում ևս կառաջադրի իր թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում.
«Նոյեմբերի 1-ին կունենանք ազատ արձակված խորհրդարան, բայց թե ինչ սցենարով կտեսնեք: Տնետասական ներկա իրավիճակին և զարգացման ռազմավարությանն անդրադառնալու նկատառումով, ինչպես նաև քաղաքական այլ նկատառումներով չեմ բացառում, որ կառաջադրվեմ որպես վարչապետի թեկնածու»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նախորդ քննարկման ժամանակ չի հասցրել ասել այն ամենը, ինչ որ կցանկանար՝ մասնավորապես տնտեսության մասին:
Խորհրդարանն արձակելու ճանապարհին հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում: Քանի որ առաջին փուլով տեղի ունեցած քվեարկության արդյունքում վարչապետ չընտրվեց, խորհրդարանում ՀՀ վարչապետի ևս մեկ ընտրություն կկայանա առաջին փուլի ընտրության քվեարկությունից 7 օր հետո, որին մասնակցելու իրավունք կունենան պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով: Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն է: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Նմանատիպ նյութեր
1475 դիտում
10:22 09-02-2016
Մայքլ Բլումբերգը չի բացառել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը
3746 դիտում
09:43 21-12-2018
Մանե Թանդիլյանի թեկնածության առաջադրումը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում. «Ժամանակ»