2011 դիտում
09:13 01-06-2019
Սահմանադրակա՞ն է ՍԴ դատավորի պաշտոնում Վ. Գրիգորյանի թեկնածության առաջադրումը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտարարեցին, որ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջարկում Վահե Գրիգորյանին՝ վերջինս, ինչպես հայտնի է, «Մարտի 1-ի» գործով 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է եղել և նախկին ընդդիմադիր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը: Իհարկե, Եվրադատարանում «Մարտի 1-ի» գործերի մեծ մասը նախկին ընդդիմությունը պարտվել է՝ թույլ հիմքերի պատճառով, բայց Վահե Գրիգորյանին շատ շրջանակներ պրոֆեսիոնալ են համարում: Հատկանշական է փաստը, որ Վ. Գրիգորյանի թեկնածությունը ՀՀ նախագահն առաջադրեց այն բանից հետո, երբ ընդամենը մեկ օր առաջ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկությամբ մերժեց նրա հերթական թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին՝ հասկացնելով, որ կշարունակի նույն գործելաոճը, մինչև ՍԴ դատավորի պաշտոնում ներկայացվի ԱԺ-ի համար ընդունելի թեկնածու:
Պատահական չէ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անձամբ ասել էր. «Նախագահն իրավասություն ունի առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, իսկ ԱԺ-ն իրավասություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին: Այս գործընթացը կշարունակվի այնքան, մինչև ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն»:
Եվ հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանը հենց հաջորդ օրը կատարեց իր քայլը՝ ներկայացնելով խորհրդարանական մեծամասնության համար ընդունելի թեկնածուին՝ Վ. Գրիգորյանին (իսկ որ հենց Վ. Գրիգորյանն է իշխանությունների համար ընդունելի թեկնածու, խոսվել է բացահայտ): Բայց այս իրավիճակում ողջ խնդիրն այն է, որ նախորդ տարի՝ մինչ ԱԺ-ի ցրվելը, նույն Վ. Գրիգորյանի թեկնածությունը առաջադրվել էր «Ելք» դաշինքի կողմից, սակայն «Հանրապետական» խմբակցությունը մերժել էր նրա թեկնածությունը: Եվ հիմա խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ օրենք է խախտվում այս քայլով: Ինչո՞ւ, որովհետև «ԱԺ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանվում է. «Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու»:
Այսինքն՝ նոր թեկնածու պետք է առաջադրվի, այլ ոչ թե ԱԺ-ի կողմից արդեն իսկ մերժված մեկը: Ըստ պնդումների՝ Վ. Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելը հակասում է օրենքին, սակայն իշխանությունը փակում է աչքերը այդ հանգամանքի վրա և գերխնդիր է դարձրել Վ. Գրիգորյանին ամեն գնով դատական համակարգ՝ հատկապես Սահմանադրական դատարան ուղարկելը:
Եվ հիմա իշխանությունները պետք է հստակ հիմնավորումներ բերեն, որ ՍԴ դատավորի ընտրության սահմանադրականությունն ապացուցեն, և իշխող խմբակցությունը չդառնա քննադատությունների առարկա կոնկրետ անձին ամեն գնով հովանավորելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1475 դիտում
10:22 09-02-2016
Մայքլ Բլումբերգը չի բացառել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը
1830 դիտում
17:00 27-10-2018
Փաշինյանը չի բացառել ԱԺ-ում վարչապետի ընտրության երկրորդ փուլում իր թեկնածության առաջադրումը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը