Իսպանիա. «Ռեալը» հաղթեց Մոդրիչի ֆանտաստիկ գոլի շնորհիվ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մեծ դժվարությամբ արտագնա հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ՝ 2:1:
1-ին խաղակեսից հետո «Ռեալը» Բենզեմայի գոլի շնորհիվ առջևում է: 2-րդ խաղակեսում «Գրանադան» անպասելիորեն հավասարեցրեց հաշիվը: Այս գոլում իր «ներդրումն» ունեցավ հանդիպման մրցավարը:
Բավական դիտարժան այս խաղի վերջակետը 85-րդ րոպեին փայլուն հարվածով դրեց «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը` 2:1:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 50 միավոր և շարունակում է ընթանալ 3-րդ տեղում` 1 միավոր զիջելով «Ատլետիկոյին» և 4 միավոր` «Բարսելոնային», որը դեռ մեկ խաղ պակաս է անցկացրել:
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Գրանադա» - «Ռեալ»՝ 1:2
Յուսեֆ Էլ-Արաբի, 60 – Կարիմ Բենզեմա, 30, Լուկա Մոդրիչ, 85