Եվրո-2016. Խորվաթիան Մոդրիչի սուպերգոլի շնորհիվ հաղթեց Թուրքիային. տեսանյութ
Եվրոպայի 2016 թվականի առաջնության D խմբի խաղում Խորվաթիայի հավաքականը նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց Թուրքիայի ընտրանուն:
Խորվաթները ամբողջ խաղի ընթացքում տարածքային և խաղային շոշափելի առավելություն ունեին, գոլային բազմաթիվ պահեր ստեղծեցին, սակայն միայն մեկ անգամ կարողացան գրավել թուրք դարպասապահ Բաբաջանի դարպասը. 41-րդ րոպեին ֆանտաստիկ գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Խորվաթիայի հավաքականի առաջատար Լուկա Մոդրիչը:
Այս խմբի Իսպանիա-Չեխիա հանդիպումը կկայան հունիսի 13-ին:
[b]Եվրո-2016, խմբային փուլ, D խումբ
[/b]
Թուրքիա-Խորվաթիա՝ 0:1
Լուկա Մոդրիչ, 41