Կրեմլը հերքում է միջսիրիական բանակցությունները տապալելու մեջ իրեն վերագրվող մեղադրանքները
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ միջսիրիական բանակցությունները տապալելու հարցում Ռուսաստանի մեղքը չկա, փոխանցում է rosbalt.ru-ն:
Նա հիշեցրել է, որ Մոսկվան աջակցում է սիրիական բանակին, որը պայքարում է ՒՊ-ի ահաբեկիչների դեմ և հավելել, որ ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչները չպետք է մասնակցեն բանակցային գործընթացին:
Հիշեցնենք, որ բանակցությունները հետաձգվել են մինչև փետրվարի 25-ը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել էր, որ այն կապված է Սիրիայում ռուսական ուժերի գործողությունների հետ: