Նեյմարը՝ իրեն վերագրվող բռնաբարության մասին. Սա ծուղակ էր և ես ընկա դրա մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ինստագրամում անդրադարձել է բռնաբարության մեջ մեղադրվելու սկանդալին:
Բրազիլացին տեսաուղերձ է պատրաստել, և սոցցանցերում ցույց է տվել, որ իրեն բռնաբարության մեջ մեղադրող աղջիկը մարտից մինչև մայիս իրեն ինտիմ լուսանկարներ է ուղարկել:
«Հիմա ես ամեն ինչ կբացահայտեմ. մեր նամակագրությունները, մտերմության պահերը: Դա անհրաժեշտ է, որպեսզի ապացուցեմ, որ իրականում ոչինչ տեղի չի ունեցել:
Այդ օրը տեղի ունեցածը՝ տղամարդու և կնոջ միջև հարաբերություններ էին, այն, ինչ բոլոր զույգերի հետ է լինում: Հաջորդ օրը ոչինչ չի եղել, մենք շարունակել ենք գրվել:
Ինձ մեղադրում են բռնաբարության մեջ, դա ծանր բան է: Այս իրավիճակը ինձ հանկարծակիի բերեց: Շատ վատ է ու տխուր նման բան լսել: Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, իմ բնավորությունը, հասկանում են, որ ես երբեք նման բան չէի անի:
Սա ծուղակ էր, որի մեջ ես ընկա: Սա ինձ դաս կլինի: Կան մարդիկ, որոնք ցանկանում են այս ամենից շահածդուրս գալ և ինչ որ բան շորթել: Շատ տխուր է և ցավալի:
Սա ցավ է պատճառում ոչ միայն ինձ, այլ նաև իմ ամբողջ ընտանիքին: Ես շատ լավ դաստիարակություն եմ ստացել», ասել է Նեյմարը: