«Հերտա»-«Բորուսիա». Ժոզե Մոուրինյոն ներկա էր հանդիպմանը
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոոուրինյոն ներկա էր Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրի «Հերտա»-«Բորուսիա» (Դորտմունդ) հանդիպմանը՝ 0:0:
Պորտուգալացին հանդիպումը դիտում էր «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեի ընկերակցությամբ, որն էլ հրավիրել է Մոուրինյոյին հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Չելսիից» հեռացվել էր դեկտեմբերին և առ այսօր աշխատանք չունի: