211652_close_icon

Մայր Աթոռում շարունակվում են նվիրատվությունները թեմերից, անհատներից, տարբեր հիմնադրամներից

views-count526 դիտում article-date 16:07 12-06-2020
Համավարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական աջակցության ծրագրերի խթանման նպատակով Մայր Աթոռում շարունակվում են նվիրատվություններ ստացվել աշխարհասփյուռ թեմերից, անհատներից, տարբեր ազգային հաստատություններից ու հիմնադրամներից։ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմը նվիրաբերել է 5․000 (հինգ հազար) ԱՄՆ դոլար գումար։ Ուկրաինայի հայոց թեմը կարիքավոր ընտանիքներին բաշխման նպատակով Մայր Աթոռին փոխանցել է 5․000 (հինգ հազար) ԱՄՆ դոլար գումարին համարժեք պարենային մթերք։ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին հատկացվել է 25․000 (քսանհինգ հազար) ԱՄՆ դոլար գումար։ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը փոխանցել է 20․000 (քսան հազար) ԱՄՆ դոլար գումար՝ ի զորակցություն Սիրիայի հայ համայնքի։ Կանադայի հայոց թեմի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ․ Զարեհ ավագ քահանա Զարգարյանի կողմից Սուրբ Էջմիածնին է նվիրաբերվել հավաքագրված 5․000 (հինգ հազար) կանադական դոլար գումար։

Նմանատիպ նյութեր