Տավուշում 20-ամյա երիտասարդն ամուսնացել է անչափահասի հետ և նրա հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունեցել
20-ամյա Վահե Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով 18 տարին լրացած, փաստական ամուսնական կապի մեջ է մտել Տավուշի մարզի Հաղարծին գյուղի անչափահաս բնակչուհի` 15-ամյա Ռ. Ղ-ի հետ և վարելով համատեղ ամուսնական կապ՝ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2 մասի 3-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին[b][color=#CC0000] SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Բերդի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: