Երեւանում 29-ամյա Վարդգեսն ամուսնացել է անչափահասի հետ ու չսպասելով կնոջ չափահաս դառնալուն՝ զրկել է նրան կուսությունից եւ պարբերաբար սեռական հարաբերություն ունեցել նրա հետ
29-ամյա Վարդգես Եղիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փաստացի ամուսնացել է անչափահաս, ակնհայտ 16 տարին չլրացած Մ. Ֆահրադյանի հետ և իրենց համատեղ բնակության վայրում փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1,3 կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: