Այսօր Ռոնալդուն դառնում է 31, իսկ Նեյմարը` 24 տարեկան. տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր նշում է իր ծննդյան 31-րդ տարեդարձը:
Պորտուգալիայի հավաքականի ավագը 9 տիտղոս է նվաճել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և 7-ը` «Ռեալի» կազմում: Նա երեք անգամ ստացել է «Ոսկե գնդակը», 4 անգամ` «Ոսկե խաղակոշիկը»:
Նաև այսօր «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի 24-ամյակն է լրանում: Բրազիլիայի հավաքականի ավագը 6 տիտղոս է նվաճել «Սանթոսի» և 6-ը` «Բարսելոնայի» հետ: 2013-ին իր երկրի հավաքականի կազմում հաղթել Կոնֆեդերացիայի գավաթում:
Ի դեպ, այսօր լրացավ նաև «Բոկա Հունիորս» թիմի հարձակվող Կառլոս Տևեսի 32-ամյակը: Արգենտինացին 4 տիտղոս է նվաճել «Բոկայի», 1-ը` «Կորինթիանսի», 6-ը` «Մանչեսթեր Յունայթեդի», 3-ը` «Մանչեսթեր Սիթիի» և 4-ը` «Յուվենտուսի» հետ:



