CIES. Նեյմարը աշխարհի ամենաթանկ խաղացողն է. Ռոնալդուն 49-րդն է
CIES Football Observatory հետազոտական կենտրոնը ներկայացրել է թոփ-5 լիգաների ֆուտբոլիստների արժեքը:
Հետազոտության ժամանակ հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ ֆուտբոլիստի տարիքը, խաղային դիրքը, պայմանագրի ժամկետը, ակումբում և հավաքականում մրցելույթները: Վարկանիշի առաջատար է դարձել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը: «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն ընդամենը 49-րդն է:
Ամենաթանկ խաղացողների տասնյակը.
1. Նեյմար (ՊՍԺ) – 213 մլն եվրո
2. Լիոնել Մեսի («Բարսելոնա») – 202,2
3. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 194,7
4. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 194,7
5. Պաուլո Դիբալա («Յուվենտուս») – 174,6
6. Դելե Ալի («Տոտենհեմ») – 171,3
7. Կևին դե Բրյույնե («Մանչեսթեր Սիթի») – 167,8
8. Ռոմելու Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ») – 164,8
9. Անտուան Գրիզման («Ատլետիկո») – 150,2
10. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») – 147,5
...
49. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – 80,4