Սերդար Տաշչին «Սպարտակից» հեռացել է թուրքական դրոշը այրելու սկանդալի պատճառով. տեսանյութ
Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան Սերդար Տաշչիի գործակալ Ահմեդ Բուլուտը հայտնել է, թե ինչու է խաղացողը ձմռանը տեղափոխվել «Բավարիա»:
«Սերդարը շատ զգացմունքային է ազգային հարցերի հանդեպ: Ռուսաստանի և Թուրքիայի միջև քաղաքական ճգնաժամի և «Սպարտակի» երկրպագուների կողմից Թուրքիայի դրոշն այրելու պատճառով նա որոշեց հեռանալ:
«Բավարիա» տեղափոխվելուց 3 շաբաթ առաջ մենք բանակցություններ էինք վարում «Շալկեի» հետ, սակայն հետո «Բավարիան» համառություն դրսևորեց Տաշչիի տրանսֆերի հարցում», ասել է Բուլուտը:



