Արսեն Վենգեր. Չինացիների քաղաքականությունը մտահոգիչ է
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է տրանսֆերային շուկայում չինական ակումբների ակտիվությունը:
«Անգլիական ակումբների համար սա մտահոգիչ է: Ինչպես երևում է, Չինաստանը ֆինանսական հնարավորություններ ունի, որպեսզի իր մոտ տեղափոխի եվրոպական բոլոր լիգաները: Հասկանալի է, որ դա տնտեսական զարգացման արդյունք է:
Չգիտեմ, թե որքան կտևի չինական ակումբների նման ակտիվությունը, որքան լուրջ են նրանք տրամադրված: Բայց եթե դա քաղաքական ենթատեքստ ունի, ապա մենք պետք է զգուշանանք», ասել է Վենգերը:
Նշենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չինական ակումբները մոտ 250 մլն եվրո ծախսել նոր ֆուտբոլիստների համար: Մասնավորապես, երեկ «Ցզյանսու Սայնտի» ակումբը 50 մլն եվրոյով ձեռք բերեց «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրայի: