Գերմանացի մարզիչը մերժել է չինացիների ֆանտաստիկ առաջարկը
Գերմանացի հանրահայտ մարզիչ Օտմար Հիտցֆելդը հրաժարվել է ընդամենը 1,5 տարում 25 միլիոն եվրո վաստակելու առաջարկից: Նման առաջարկ Հիտցֆելդին արել էր չինական «Գուանչժոու Էվերգրանդը», ընդ որում, այդ գումարի մեջ ներառված չէին հարկերը և պարգևավճարները:
Եթե գերմանացի մասնագետը ընդուներ չինացիների առաջարկը, ապա կդառնար աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը:
«Դա ճիշտ է: Ես կարող էի կես տարում ավելի շատ վաստակել, քան յոթ տարում՝ «Բավարիայում»լ Սակայն ես արդեն 66 տարեկան եմ և իմ համար ավելի կարևոր բաներ կան, առաջին հերթին՝ առողջությունն ու ընտանիքը:
Այդ շաբաթ իմ տղայի հարսանիքն է: Իսկ սեպտեմբերին ես առաջին անգամ պապիկ կդառնամ», ասել է Հիտցֆելդը:
Նշվում է, որ չինական ակումբի ներկայացուցիչները Հիտցֆելդի հետ հանդիպել են Ցյուրիխում, սակայն այդպես էլ նրան չեն կարողացել համոզել:
Հավելենք, որ Հիտցֆելդը համարվում է Գերմանիայի ամենահաջողակ մարզիչներից մեկը: Նրա գլխավորությամբ Դորտմունդի «Բորուսիան» և Մյունխենի «Բավարիան» դարձել են Չեմպիոնների լիգայի հաղթողներ: