52281 դիտում
22:31 04-02-2016
Երևանում Ժողինստիտուտի 24-ամյա ուսանողը Mercedes–ով բախվել է էլեկտրասյանը. մեքենան մատնվել է կրակի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 24-ամյա Նորիկ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 72 ZZ 702 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում` «Դվին Պանդոկ» հյուրանոցային համալիրի մոտ, բախվել է էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, չի տուժել:
Դեպքի վայր են ժամանել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 և 11 հրշեջ-փրկարարական ջոկատները` 1–ական մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Փաստի առթիվ ՃՈ սպայական ջոկի ավագ տեսուչ Արմեն Ասլանյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների` ավտոմեքենան վարելու ընթացքում վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նա չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչից հետո տեղի է ունեցել վթարը:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդը սովորում է Երևանի Տնտեսագիտական (ժողինստիտուտ) համալսարանում:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8536 դիտում
19:20 12-03-2014
«Ժողինստիտուտի» 21-ամյա ուսանողը Mercedes-ով «Սուրմալու» տոնավաճառի մոտ վրաերթի է ենթարկել տատ ու թոռի
Այս բաժնից
2083 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)