slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Սպանություն Երևանում. Ժողինստիտուտի 21-ամյա ուսանողը դանակի 2 հարված ստանալով սրտին՝ հիվանդանոցում մահացել է
211652_close_icon

Սպանություն Երևանում. Ժողինստիտուտի 21-ամյա ուսանողը դանակի 2 հարված ստանալով սրտին՝ հիվանդանոցում մահացել է

views-count94253 դիտում article-date 17:22 09-04-2016
Երեկ՝ ապրիլի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ մասում կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Որոշ ժամանակ անց վիրավորը հիվանդանոցում մահացել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի, սակայն Շերամի փողոցի 23 շենքում բնակվող, 21-ամյա Ազատ Աբրահամյանը: Կենտրոնականի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ գործողությունների և բացատրական աշխատանքի արդյունքում այսօր ոստիկանություն է մեղայականով ներկայացել Չարենցի 11 տան բնակիչ, 25-ամյա Գոռ Սարգսյանը, ով խոստովանել է, որ Երևանի պետական համալսարանի շենքի մոտ վիճաբանության մեջ է մտել Ա. Աբրահամյանի հետ, որի ժամանակ էլ դանակով հարվածել է վերջինիս: Գ. Սարգսյանը քննիչի կողմից ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի 3-րդ կուրսում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր