2054 դիտում
17:47 04-02-2016
Արցախի Հանրապետության վարչապետը Արայիկ Հարությունյանը այցելել է Մարտակերտի շրջանի մի շարք գյուղեր
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի Դրմբոն, Չլդրան, Կիչան և Նոր Ղազանչի գյուղերի համայնքապետների տարեկան հաշվետվությունների ներկայցմանը:
Հանդիպումների առաջին հատվածում գյուղապետները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը, տարվա ձեռքբերումներն ու համայնքներում առկա հիմնախնդիրները: Վարչապետն այնուհետև անդրադարձել է գյուղերի հիմնախնդիրներին, ներկայացրել դրանց լուծման իր տեսլականը, ինչպես նաև պատասխանել բնակիչներին հուզող հարցերին:
Դրմբոնում անդրադառնալով «Բեյս մեթըլս» ընկերության կողմից շահագործվող հանքի աշխատանքների ավարտի բացասական ազդեցությանը տեղաբնակների եկամուտների վրա՝ Արայիկ Հարությունյանը ներկաների հետ քննարկել է Դրմբոնում գյուղատնտեսության խթանման որոշ ծրագրեր: Գործադիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ կառավարությունը կանգնած է գյուղացիների կողքին և պատրաստ է հնարավորինս աջակցել եկամուտների նոր աղբյուրներ ստեղծելուն:
«Մեր նպատակն է հնարավորինս մեծացնել համայնքների և դրանց բնակիչների սեփական եկամուտների չափը՝ տեղում համապատասխան պայմաններ ստեղծելու և մասնագիտական խորհրդատվությամբ աջակցելու միջոցով: Հողագործության և անասնապահության հնարավորությունները բավականին շատ են այստեղ, որից պետք է արդյունավետորեն օգտվել:
Կառավարության ուշադրության ներքո է նաև այս գյուղերի ենթակառուցվածքների բարելավման հարցը: Այդ տեսանկյունից, հիմնական խնդիրները լուծել ենք, իսկ մնացածն աստիճանաբար լուծում կստանան համատեղ ջանքերի արդյունքում»,- նշել է վարչապետը:
Նշված գյուղերում քննարկվել են ջրագծերի, համայնքային կենտրոնների, դպրոցների կամ մանկապարտեզների վերանորոգմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ՝ կոչ անելով բնակիչներին նախաձեռնող լինել սեփական համայնքների խնդիրների լուծման գործում:
[b]
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2409 դիտում
15:28 27-06-2015
Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս եւ Թալիշ գյուղեր. լուսանկարներ
1056 դիտում
11:39 25-01-2021
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մարտակերտի շրջանի ղեկավար կազմի հետ
Այս բաժնից
754 դիտում
18:50 22-11-2024
Թուրքիան գործարկել է սեփական արտադրության առաջին քվանտային համակարգիչը
982 դիտում
14:29 22-11-2024
Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո
5132 դիտում
12:24 22-11-2024
Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն