20050 դիտում
23:50 25-12-2017
Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարը պարգեւատրեց Մարտակերտի ազատ ոճի ըմբշամարտի մարզիկներին եւ մարզիչներին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի մոտ հյուրընկալվեցին օրերս ՀՀ Գորիս քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի բաց մրցաշարում Մարտակերտի ազատ ոճի ըմբշամարտի թիմի՝ տարբեր քաշային կարգերում, մրցանակային տեղեր գրաված մարզիկներ Էդվարդ Պողոսյանը (1-ին տեղ), Արտակ Գեւորգյանը (1-ին տեղ), Ալբերտ Զաքարյանը (2-րդ տեղ), Էրիկ եւ Դավիթ Դանիելյանները (3-րդ տեղ) եւ մարզիչներ Կարեն Շախնումանցն ու Անդրանիկ Զաքարյանը:
Հանդիպումը կայացավ անմիջական եւ աշխույժ մթնոլորտում: Մարզիկներն ուրախ եւ հաղթական տրամադրությամբ էին:
Շրջվարչակազմի ղեկավարն, անշուշտ, բարձր է գնահատում արձանագրված նվաճումները: Եվ խոսելով սպորտի դերի մասին, նա ողջունեց ձեռքբերումը մրցաշարում եւ նշեց, որ մեր մարզիկների նվաճումները գոհացուցիչ են, իսկ նման հաղթանակները՝ կարեւոր:
Նա ասաց, որ յուրաքանչյուր հաղթանակ իր կողմից արժեւորվելու է արժանվույն, միաժամանակ պատրաստակամություն հայտնեց հարկ եղած դեպքում՝ աջակցելու մարզիկներին: Այնուհետեւ շնորհավորեց նրանց՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Շրջվարչակազմի ղեկավարը Մարտակերտի ազատ ոճի ըմբշամարտի մարզիկներին եւ մարզիչներին ազատ ոճի ըմբշամարտի բաց մրցաշարում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար պարգեւատրեց արժեքավոր նվերներով:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավարը ու կրթության եւ սպորտի բաժնի սպորտի գծով գլխավոր մասնագետը:
Լուսանկարները՝ Լուսինե Զաքարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
2211 դիտում
14:54 03-09-2020
Յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ կտրամադրվի գործող մարզիկներին, մարզիչներին ու նրանց բժիշկներին