2280 դիտում
15:54 04-02-2016
ԼՂՀ Մարտունի շրջանի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Փետրվարի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավ-արևելյան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ ու Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխը /Ռուսաստան/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/, ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/ ու ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ գնդապետ Թունկայ Շեվիմը /Թուրքիա/:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Նմանատիպ նյութեր
1580 դիտում
15:49 08-07-2015
Մարտունու ուղղությամբ շփման գծում ԵԱՀԿ-ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
1193 դիտում
13:23 18-02-2014
Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի
1583 դիտում
14:17 02-07-2014
Մարտակերտի շրջանում ԵԱՀԿ պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում