211652_close_icon
views-count4069 դիտում article-date 16:38 04-02-2016

Զինվորի մոտ բանակում ի հայտ եկած առողջական խնդիրները կրկին գլուխ են բարձրացրել. նրան օգնություն է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բանակում ծառայության ընթացքում ոտքի վնասվածք ստացած և այդ փոքրիկ վերքի պատճառով մեծ խնդրի առաջ կանգնած զինվոր Մայիս Գեղամյանը մեր օգնության կարիքն ունի: Նրա ոտքի 3/4 անդամահատված է, քանի որ այնտեղ չարորակ գոյացություն էր առաջացել, որը հետագայում տարածվել էր թոքերում՝ սարկոմայի տեսքով: Պաշտպանության նախարարության, ծնողների և մտահոգ մարդկանց աջակցությամբ, բազմաթիվ քիմիաթերապիաների արդյունքում զինվորը կարծես լիովին ապաքինվել էր, սակայն 2016 թվականի հունվարին կատարված հետազոտությունից հետո պարզվում է, որ հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել: Այժմ այդ չարորակ բջիջները տարածված են ոչ միայն թոքերում, այլև կերակրափողի մոտ: 21-ամյա երիտասարդը քիմիաթերապիայի նոր կուրս է ստանում Նաիրի ԲԿ-ում՝ ամեն կուրսի արժեքն է 450 000 դրամ, հիվանդանոցի վճարը՝ 150 000 դրամ: Ծնողները նախքին բուժման ընթացքում ինչ հնարավոր էր վաճառեցին զավակին փրկելու համար և այսօր կրկին կանգնած են փաստի առաջ: Նրանք դիմում են ձեր աջակցությանը՝ տղայի կյանքը փրկելու խնդրանքով: Մայիս Գեղամյանի հոր` Պետրոս Գեղամյանի անունով «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացվել է հաշվեհամար. [b]AMD-16004103765804 USD- 16004103765805 EUR- 16004103765806 RUR- 16004103765807 SWIFT - ARMJAM22[/b] [b]Մայիս Գեղամյանի մոր՝ Գայանեի համարն է՝ +37493 81 88 04, հոր՝ Պետրոսի համարն է՝ +37498 65 01 10:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր