4540 դիտում
15:23 28-09-2016
Երկու պատերազմների հերոսը թշվառ պայմաններում է ապրում և առողջական խնդիրներ ունի. նրան օգնություն է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1974 թվականին ծնված Արցախյան 90-ականների և 2016թ. ապրիլյան պատերազմների մասնակից Ռոմիկ Ֆուրմանի Արզումանյանը գտնվում առողջական և սոցիալական ծանր պայմաններում: Արցախյան պատերազմի ժամանակ եղել է ժամկետային զինծառայող, ծառայության ընթացքում վիրավորվել է ոտքից, վնասվել են ներվերն ու ջլերը՝ դժվարությամբ է քայլում, երկու անգամ ենթարկվել է կոնտուզիայի և պատերազմի ժամանակ ձեռք է բերել նաև շաքարային դիաբետ հիվանդությունը:
Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև ապրիլյան պատերազմում: Ռոմիկ Արզումանյանը նույնիսկ չունի բնակարան և գտնվում է թոշակառու մորաքրոջ տանը նրա խնամակալությամբ՝ գոյատևում են 40 000 դրամ կենսաթոշակով: Լինում է, որ ամիսներով մնում են հոսանքազրկված: Ապրում են Երևանի 17-րդ թաղամասում: Պետությունից չունեն որևէ աջակցություն՝ թե Պաշտպանության, թե Առողջապահության, թե Սոցապնախարարությունները անտարբերության են դրսևորում հայրենիքի նախկին զինվորի, քաղաքացու, հաշմանդամի նկատմամբ: Չի ստանում ո՛չ սոցիալական, ո՛չ հաշմանդամության և ո՛չ էլ զինվորական թոշակ: 90-ականներին ծառայել և իր մասնակցությունն է ցուցաբերել Սյունիքի սահմանների պաշտպանությանը: Այժմ էլ նրան թե՛ դեղորայքով, թե՛ որոշակի գումարով նրան աջակցում է իր հրամանատարը՝ պահեստազորի սպա, փոխգնդապետ՝ Լեռնիկ Հարությունյանը:
Զինվորին աջակցել կարելի է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ հաշվեհամարներին՝ նպատակի տողում նշելեվ «Ռոմիկ Արզումանյանին».
[b]
1510023094910100 ՀՀ դրամ;
1510023094910101 ԱՄՆ դոլար;
1510023094910149 ԵՎՐՈ;
1510023094910158 ՌԴ ռուբլի;
SWIFT: ARMCAM22[/b]
Ռոմիկ Արզումանյանի հեռախոսահամարն է՝ [b]+37498 307 212:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2252 դիտում
16:16 10-05-2016
6-ամյա փոքրիկն առողջական լուրջ խնդիրներ ունի. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2257 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1003 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
844 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են