«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստի երգը հայտնվել է iTunes-ի ռուսական թոփ 5-ում
Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Դմիտրի Տարասովի երգը iTunes-ի ռուսական չարթում բարձրացել է 5-րդ տեղ:
Երգը 28-ամյա ֆուտբոլիստը նվիրել է իր կնոջը` հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովային:
«Ես պարզապես ցանկանում էի նրան անակնկալ մատուցել ծննդյան տարեդարձի առթիվ: Եվ Սաշա T-Killah-ի օգնությամբ գրեցի երգը` բառերով, որոնք Օլյայի հետ մեր 5 տարվա հարաբերությունների ընթացքում հաճախ ենք օգտագործել:
Երգը գնալով ավելի հանրահայտ է դառնում: Սակայն դա իմ և Օլյայի նախաձեռնությունը չէ, այդպես ունկնդիրներն են որոշում», ասել է Տարասովը:



