Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը ընդգրկվել է «Լոկոմոտիվի» մարզչական շտաբում
Այսօր Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միոդրագ Բոժովիչը՝ թիմի անվստահ ելույթների պատճառով հրաժարական է տվել: Նրա հետ մարզչական շտաբը լքել են նաև մարզիչներ Վոյո Չալովը և Միլորադ Բայովիչը:
Ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Իգոր Չերեվչենկոն: Մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Երևանի «Արարատի» նախկին պաշտպան Սարգիս Հովհաննիսյանն ու դարպասապահների մարզիչ Վլադիսլավ Տիխոնովը:
Նշենք, որ Սարգիս Հովհաննիսյանը «Արարատի» կազմում հանդես է եկել 1986-1991 թվականներին: 1992-1999թթ. հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյում» և «Լոկոմոտիվում»: Հայաստանի հավաքականի կազմում 16 հանդիպում է անցկացրել:
Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Սարգիս Հովհաննիսյանը 2004 թվականից «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմի մարզիչն էր: