4016 դիտում
17:13 01-02-2016
Պարոն Ֆարմանյան, մի երկու ելույթ ունեցեք մեր կառավարության մասին, թող հրաժարական տան. Է.Մարուքյանի «հորդորը»` Սամվել Ֆարմանյանին
ԱԺ անկախ պատագամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ «հորդորեց» դահլիճում ներկա Աժ հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանին. «Պարոն Ֆարմանյան, եթե էդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում, որ Ձեր ելույթներից հետո մարդիկ հրաժարական են տալիս (նկատի ունի վերջին ՄԻՊ Կարեն Անդրեասյանին) մի երկու ելույթ ունեցեք մեր կառավարության մասին` թող հրաժարական տան:
Այս մասին Էդմոն Մարուքյանը հայտարարեց ԱԺ-ում ՄԻՊ նշանակման կարգի փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ` պատասխանելով Նիկոլ Փաշինյանին, ով հիշել էր Սամվել Ֆարմանյանի ելույթը` Կարեն Անդրեասյանի դեմ:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հայտնել էր, որ եթե Պետաիրավական հանձնաժողովի կողմից առաջադրված ՄԻՊ-ի թեկնածուներից որևէ մեկը կամ թեկնածուները համապատասխան ձայներ չհավաքեն, կլինի երկրորդ փուլ, իսկ առավել ձայներ հավաքած թեկնածուն կներկայացվի ԱԺ լիագումար նիստի քննարկմանը:
Սակայն սա հարուցեց մի շարք պատգամավորների առարկությունը:
Մասնավորապես, Խաչատուր Քոքոբելյանի, Զարուհի Փոստանջյանի, Նաիրա Զոհրաբյանի, ով կարծիք հայտնեց, որ Oմբուդսմենի մեկ թեկնածու ունենալու դեպքում նեղանալու է մրցակցային դաշտը և էլ ավելի են խորանալոu հայոց քաղաքական մենթալիտետի այն դրսևորումները, որ եթե ՄԻՊ-ը իշխանություններին դուր չեկող զեկույց է հրապարակում, անմիջապես որակվում է որպես «ամենանհաջող կադր», իսկ եթե քննադատում է ընդդիմությանը, վերջինը անմիջապես սրբազան պատերազմ է հայտարարում ՄԻՊ-ին ու նրան հռչակում` իշխանության կամակատար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+