Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է զինվորին ինքնասպանության դրդելու համար 3-ի փոխարեն 5-7 տարով ազատազրկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է խստացնել զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող պատժաչափը: Նա առաջարկում է գործող օրենքով սահմանված 3 տարվա փոխարեն 5-7 տարի ազատազրկում նախատեսել այդ արարքի համար:
«Զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող Քրեական Օրենսգրքով ընդամենը 3 տարի ազատազրկում սահմանելը լուրջ չէ։ Քրեական օրենսգրքում ես առաջարկում եմ փոփոխություն՝ զինվորին ինքնասպանության դրդելու համար որպես պատիժ սահմանել 5-7 տարի ազատազրկում։ Ես հասկանում եմ, որ զինվոր կորցրած ծնողի վիշտն անսահման է, սակայն բոլոր նրանք, ովքեր ինքնասպանության կդրդեն զինվորին, առնվազն պիտի շատ ավելի լուրջ քրեական պատասխանատվության ենթարկվեն»,-ֆեյսբուքյան իր էջում
գրել է Ն. Զոհրաբյանը: